▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել. Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել, թե իբր Կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ուղով:

Այս սխալ լուրը վկայակոչելով, երեկվա կառավարության նիստում Վարչապետը նշեց դիմակների անհրաժեշտությունն ամենուր:
Իրականում ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում, ինչպիսիք են օրինակ կրծքավանդակի վիրահատությունները կամ ռեանիմացիայում հիվանդի էքստուբացիան:

Բուժական կրթություն չունեցող առողջապահության փոխնախարարներին տեղեկացնեմ, որ կրծքային վիրաբուժությունը չեն իրականացնում բաց տարածություններում, անգամ մոլերում և սրճարաններում չեն իրականացնում: Դրանց համար կան հատուկ հաստատություններ, կոչվում են հիվանդանոցներ: Այ էնտեղ է դիմակը պարտադիր: Սրանք էլ հղումները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին