Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ընթանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած հանրահավաքը։ Քիչ առաջ ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նա Նիկոլ Փաշինյանին անվանեց «պատերազմի խորհրդանիշ»․ «2021-ին նա հայ ժողովրդին խաբել է, ներկայացել է որպես խաղաղության դարաշրջանի մունետիկ՝ քողարկելով մի պարզ իրականություն․ պատերազմի ու մահվան այս խորհրդանիշը վերարտադրվել է՝ խաղաղություն բառը շահագործելով։ Պուտինի նկարի առաջ քծնելով՝ 2021-ին վերարտադրվեց վարչապետի պաշտոնում։ Այն պահին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, իրեն բնորոշ շուստրիությամբ հաշվարկեց, թե իբր ՌԴ-ն պարտություն է կրելու, ու որոշեց փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Ոչ թե Արցախի ղեկավարությունը կամ օտար որևէ երկիր է մեղավոր Արցախի կործանման համար, Արցախը կործանել է հե՛նց Փաշինյանը․ նա որոշեց ՌԴ-ի գրկից թռնել Արևմուտքի գիրկը՝ այդ ճանապարհին գիտակցաբար կործանելով Արցախը։ Բայց Փաշինյանը Արևմուտք չի հասնելու, Պուտինի գրկից հայտնվելու է Ալիևի գրկում ու երկիրը վերածելու է ադրբեջանական ենթապետության»,- հայտարարեց Սուրենյանցը։ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հակառուսական ստրիպտիզ են պարում Արևմուտքի մոտ, դրա դիմաց էլ նրանց շպրտեցին 350 մլն դոլար։ Այդ գումարը նրա համար է, որ ինքը միակողմանի զիջումներ անի Ադրբեջանին ու ավելի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները»,- հավելեց նա։ *** Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության խաչմերուկը ռազմական շրջափակման փակուղում։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չհամոզեցին (ոչ էլ նպատակ ունեին) Ալիևին։ Մեզ առաջարկվեց դիմակայել առանց հստակ զենքի ու զինուժի տրամադրման ծրագրերի, դրա դիմաց՝ *** |
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե ի՞նչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, կհասկանան քչերը, շա՜տ քչերը, կխոսեն եզակիները, իսկ թե ի՞նչ կլինի հետո` կգիտակցեն առավել քչերը։ Իշխանական և պրոարևմտյան քարոզիչները կփառաբանեն, ռուսական և պրոռուսական քարոզիչները կանիծեն, իսկ իրականությունը Բրյուսելի ու Երևանի համապատասխան շենքերում լո՜ւռ կծխի... *** |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունն աշխարհի պատմության մեջ աչքի ընկավ աննախադեպ քայլով։ *** |
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց հիմա պետք է ձախողակ Նիքոլը հրատապ ասուլիս հրավիրի ու հանրությանը զեկուցի իր վերջին խայտառակ այցի արդյունքները… |
«Փաշինյանն Արևմուտք չի հասնելու, Պուտինի գրկից հայտնվելու է Ալիևի գրկում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet