▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ասում է՝ քաղբանտարկյալներ կան, գլխավոր դատախազը պնդում է՝ չկան

«Առավոտ»-ը գրում է. Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեցին, թե հիմա, երբ քաղաքական իրավիճակ է փոխվել, խափանման միջոցներ են փոխվում, Անդրիաս Ղուկասյանին, Գարեգին Չուքասզյանին ազատ են արձակում, ինչո՞վ են դրանք պայմանավորված՝ քաղաքական հրահա՞նգ է՝ պատասխանեց. «Բոլորս ականատես եղանք, որ իսկապես, լուրջ պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Այդ իրադարձություններն իրենց հետ բերում են որոշակի հանրային պահանջ: Ես, որպես դատախազի, հավաստում եմ, որ բոլոր իրավական գործընթացները ի վերջո լուծում են ստանալու բացառապես իրավական կարգավորման շրջանակներում»: Նա վստահեցրեց, որ հրահանգներ չեն ստացել, որ քաղբանտարկյալ համարվող անձանց նկատմամբ դիրքորոշում փոխեն. «Ո՞վ պետք է նման հրահանգ տա»: 

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել եւ հայտարարում է, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, դուք ասել եք, որ չկան քաղբանտարկյալներ, փոխելո՞ւ եք ձեր դիրքորոշումը այդ մասով, քանի որ չեք ուզում հրաժարական տալ՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Որեւէ պաշտոնյա, ցանկացած, կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազն իր տեսակետը ներկայացնում է՝ կոնկրետ վարույթում նյութերի հիման վրա»: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիմա պետության ղեկավարն է եւ ասում է, որ կան քաղբանտարկյալներ, դուք պետության ներկայացուցիչն եք, կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին