▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն այսօր այնքան թույլ է, որ մտել է սեփական ընտրազանգվածի սառնարանը». Միկա Բադալյան

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը գրել է.

«Իրականում այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանի կենտրոնում, սարսափելի է, սարսափելի է դավաճանական թուրքական ռեժիմի համար։ Բողոքում են տաքսու վարորդները։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ։ Բոլորս էլ գիտենք, որ տաքսիստները Հայաստանում Փաշինյանի հենց այն միջուկային ընտրազանգվածի ներկայացուցիչներն են։
Նրանք այն մարդիկ են, որոնք ասում են. «Ես տաքսու վարորդ էի Քոչարյանի օրոք, եղել եմ տաքսու վարորդ Սերժի օրոք, տաքսու վարորդ կլինեմ Նիկոլի օրոք, էնպես որ, ավելի լավ է նա, քան այդ թալանչիները»։ Տաքսու վարորդները այն ընտրազանգվածն են, որին Փաշինյանը այս բոլոր տարիների ընթացքում կերակրում է ստով, թե իրենց անվճարունակության և անհաջողության մեղավորը ոչ թե իրենք են, այլ «նախկինները», որոնք գողացել են ամեն ինչ, այդ թվում նրանց բոլոր հնարավորությունները։ Սրանք այն մարդիկ են, ովքեր ասում են. «Սովից կմեռնեմ, բայց Ռոբիկի (Ռոբերտ Քոչարյանի) օգտին չեմ քվեարկի»։
Այսօր նրանք բողոքի դուրս եկան:
Նրանք ոտքի կանգնեցին ոչ թե այն պատճառով, որ դեմ են Թուրքիայի հետ մերձեցմանը, ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանին դավաճան են համարում, նրանք ոտքի կանգնեցին, քանի որ իրենց սառնարանին են կպել, նրանք ոտքի կանգնեցին, որովհետև որովայնն այլևս պայթելու աստիճան չի լցվելու։ Իհարկե, դա տհաճ է, բայց շատ ավելի կարևոր է, որ նրանք ոտքի են կանգնում, որ նրանք զգում են, որ ԱՊԱԳԱ ՉԿԱ։ Փաշինյանն այսօր այնքան թույլ է, որ մտել է սեփական ընտրազանգվածի սառնարանը։
Որքան էլ ցավալի չհնչի, բայց Փաշինյանի և նրա շրջապատի համար սա կարող է ավելի վտանգավոր լինել, քան վաճառված Արցախը, քան հազարավոր սպանված հայերը, քան հայերի տրորված հպարտությունը։ Տարիներ շարունակ մարդկանց, զանգվածներին սովորեցրել են փորով մտածել, և այսօր այդ փորը գոհ չէ, այսօր այդ փորը չի լցվում և պատրաստ է դուրս թափել իր դժգոհությունը։
Վերջում կցանկանայի նշել, որ ես հարգում եմ ցանկացած աշխատանք, եթե այն չի հակասում բարոյական նորմերին ու սկզբունքներին: Ինձ համար այս տեքստում «տաքսիստները» ավելի շուտ նիկոլական ընտրազանգվածի հավաքական կերպար են, քան կոնկրետ մասնագիտության ներկայացուցիչների դատապարտում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին