▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն այստեղ էլ է հոնքն ուղղելու փոխարեն, աչքը հանելու»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է, որ աշխարհի բոլոր հեղինակավոր համալսարանները մասնավոր են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աշտարակ քաղաքում կկառուցվի ակադեմիական քաղաք, այնտեղ կգործի բուհերի խոշորացման արդյունքում կոնսոլիդացված 8 պետական բուհ։ Երևանի կենտրոնում գործող բուհերի շենքերը երևի կծախեն Նիկոլ Փաշինյանի մտերիմ, օլիգարխ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով դրանք կվերածի բիզնես կենտրոնների, հյուրանոցների, բազմաբնակարան շենքերի։ Նիկոլ Փաշինյանը երևի անտեղյակ է, որ համաշխարհային համբավ ունեցող համալսարանները մասնավոր են, 21-րդ դարում պետական, միավորված բուհեր ստեղծելը քայլ է դեպի միջնադարի խավարամտություն։ Ինչպես բոլոր ոլորտներում, բուհական կրթույթյան համակարգում էլ Նիկոլ Փաշինյանը հոնքն ուղղելու փոխարեն, աչքը հանելու է»։

 

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն էլ  գրել է. «Երիտասարդությանը հեռու պահել հայկական բոլոր իրադարձությունների կենտրոնից՝ մայրաքաղաքից, քաղաքակրթական միտումը խառնել գավառական բարքերին, մտածող ու պայքարող տեսակին դարձնել ապաքաղաքական ամորֆ մի զանգված:

Ահա այն ամենը, ինչին ցանկանում է հասնել թուրքի ծրագրերն սպասարկող իշխանությունը:

Հ.Գ. Համալսարանները Երևանից դուրս հանելն ու կրթության որակի բարելավումը ձեր խելքի բանը չէ: Դուք, առավելագույնը, երկիր քանդեք, տհաս համբակներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին