Արդեն տեղեկացրել ենք, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթից հետո պատասխանել է տարբեր ազգերի ներկայացուցիչ ուսանողների հարցերին:
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ու համաժողովի մասնակից մյուս երկրների ղեկավարները լուսանկարվել են յուրօրինակ կերպով՝ որի կադրերը տեսանյութի հենց սկզբում է:
Կարդացեք նաև՝
«Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյան