▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձնման մասին. Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը և մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։ Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարևոր է։ Կխոսենք նաև հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու և մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»։

 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին