▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկ արվելիք նախարարների «սեւ ցուցակ»-ը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե ԿԲ-ում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացումն, ըստ որի կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում,  ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն:

Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից: Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ «տանելու» է իր տնտեսական  «գիգանտներին»՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, ինչպես նաեւ բազմաթիվ  դեղնակտուց փոխնախարարների, օգնականների ու խորհրդականների: 

Ասում են՝ գնացողների ցուցակում են երկրի ռեսուրսների վաճառքով պատմության մեջ հավերժացած եւ այս ընթացքում բազմաթիվ կուրյոզների հերոս դարձած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանի բնության հերն անիծած Արամ Հարությունյանը,  տխրահռչակ կուտակային  կենսաթոշակային  համակարգի «կնքահայր» սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հանել-չհանելը 50-50 է, չնայած, ասում են, նա Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկների» թվում է: Թերեւս իր տեղում կմնա  Սեյրան Օհանյանը:  Սպորտի նախարարի մասով դեռ հստակեցված չէ, իսկ մշակույթը «սեւ ցուցակում» է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին