▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկությունը բարերար ազդեցություն է թողել էներգետիկայի նախկին նախարարի նյութական վիճակի վրա.«ՀԺ»

«ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 13 տարի, եւ այդ ցուցանիշով Հայաստանի երրորդ հանրապետության ամենաերկարակյաց նախարարն էր, անցած ամիս պաշտոնանկ արվեց եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական։ Սովորաբար այս պաշտոնին նշանակվում են նախկին նախարարները, որոնք նոր ձեւավորվող կառավարությունում տեղ չեն գտնում, բայց նրանց չեն էլ ուզում նեղացնել։ Եվ դա համարվում է այդ պաշտոնյաների կարիերայի մայրամուտը. գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Բայց Արմեն Մովսիսյանի դեպքում նախարարից խորհրդական դառնալը բարերար ազդեցություն է թողել նրա նյութական վիճակի վրա։ 13 տարի լինելով «ամենայուղոտ» գերատեսչություններից մեկի ղեկավարը՝ նա օգտվում էր, մեղմ ասած, շատ մեղմ ասած՝ համեստ մեքենայից՝ սովորական «Շկոդայից», որը թերեւս եվրոպական արտադրության ամենաէժան մեքենաներից է՝ 25-30 հազար դոլար արժողությամբ։ Այս մեքենան ՀՀ նախարարներին սպասարկող ամենաէժան մեքենան էր՝ առնվազն վերջին 7-8 տարիներին։ Նախարարական պորտֆելը կորցնելուց հետո Արմեն Մովսիսյանը «ման է գալիս»  «Լեքսուս LX 570»-ով, որի գինը սկսվում է 120 հազար դոլարից։

Ուսումնասիրելով Մովսիսյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ այդպես էլ չգտանք ոչ այս մեքենան, ոչ էլ նման մեքենա ունենալու որեւէ տեսական հնարավորության ակնարկ։ Հայտարարագրերում որեւէ շարժական կամ անշարժ գույք նշված չէ, իսկ եկամուտները սահմանափակվում են տարեկան մոտ 3,6 միլիոն աշխատավարձով եւ նրա հաշվին եղած 15 հազար դոլարով, որը ոչ ավելացել է, ոչ պակասել անցած 4 տարիների ընթացքում։ Որտե՞ղ էր թաքնված այս «Լեքսուսը»։ Նկատենք, որ Մովսիսյանը մի ուրույն ընդունակություն ունի։ Նա կարողանում է խնամքով թաքցնել հսկայական «գաղտնիքներ»։ Օրինակ՝ նա երեք տարի շարունակ թաքցնում էր ՀՀ՝ Ռուսաստանին ունեցած 300 միլիոն դոլարի պարտքը։ Շատերը գիտեին ու հաշվարկում էին, որ նման պարտք է գոյացել, բայց նա  համառորեն շարունակում էր թաքցնել այդ պարտքը, որի դիմաց վճարեցինք «Հայռուսգազարտի» բաժնետոմսերով։ Բայց ինչպես այդ պարտքը, այնպես էլ անձնական գումարները ու գույքը, երկար թաքցել չի ստացվում։ 300 միլիոն դոլարի պարտքն ու «Լեքսուսը» դրա վառ ապացույցներն են»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին