Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Դժվար ապրուստի» վերջը եկել է: Սերիալի ավարտը նախանշված էր փետրվարի 22-ին: Սակայն, կարծես թե, «Դժվար ապրուստը» վերջ չունի, քանի որ ավարտը հետաձգվել է:
Հիմա էլ նախատեսվում է այն ավարտել փետրվարի վերջին: Որպես ժամկետ նշվում է փետրվարի 28-ը, սակայն այս պարագայում ժամկետներից խոսելը «վտանգավոր» է դառնում: Փորձը ցույց է տալիս, որ դրանք կարող են էլի փոփոխվել: Այս մասին գրում է esyes.am-ը:
Նշենք, որ ավելի վաղ նախատեսվում էր ֆիլմն ավարտել հունվարի 18-ին, սակայն այդ օրը ևս հետաձգվել էր: Հեռուստասերիալն արդեն երկու տարի է, ինչ էկրաններին է և համարվում է ամենադիտվողն ու քննարկվողը:
Փաստորեն, «Դժվար ապրուստը» վերջ չունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet