▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմի հետևանքով մարմնի կեսը կորցրած, զինհաշմանդամություն ձեռք բերած մարդը գնացել ու Նիկոլին ա ընտրել»

ՀԱԿ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ վարչության անդամ Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօր իմացա, որ պատերազմի հետևանքով մարմնի կեսը կորցրած, զինհաշմանդամություն ձեռք բերած մարդը գնացել ու Նիկոլին ա ընտրել...

Լավ մենք պատերազմի հետևանքով զինհաշմանդամ դարձած մարդուն էլ ո՞նց բացատրենք ու հասկացնենք, որ ինքը զինհաշմադամ ա դարձել, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի:

/filemanager/uploads/karen_tovmasyan.jpg

Զոհված զինվորի հարազատին ո՞նց բացատրենք, որ իր հարազատը զոհվել է պատերազմում, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի:

Ինչպե՞ս բացատրենք անհետ կորածի հարազատներին, որ իր հարազատից ամիսներ շարունակ լուր չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի:

Ինչպե՞ս բացատրենք գերիների ընտանիքներին ու հարազատներին, որ իրենց հարազատը ռազմագերի է, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի:

Լավ էս ինչ հասարակության մեջ ենք մենք ապրում, որ էսքանից հետո էլ Նիկոլ Փաշինյանի նման ազգակործան պատուհասը ընտրություններից հետո ստանում է 50%-ից ավելի ձայն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին