▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի օրերին վիրավորված երկու երեխաները մեկ-երկու օրից դուրս կգրվեն հիվանդանոցից

Tert.am-ը գրում է.

Արցախում ապրիլի 2-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով վիրավորված և «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակն արդեն շատ լավ է: Երեխաները ընդամենը մեկ-երկու օրից դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ «Արևիկ» մանկական բուժմիավորումից։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման էին ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին