Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող «Յուքոմ» ընկերությունից առանձնացած Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրների հիմնած «Թիմ» ՍՊ ընկերությունը 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ձեռք բերեց «Վեոն Արմենիա» ՓԲԸ («Բիլայն» ապրանքանիշ) 100 տոկոս բաժնեմասը։ Արդյունքում «Վեոն Արմենիա»-ն վերանվանվեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության, որը պատկանում է «Թիմ» ՍՊԸ-ին եւ այսուհետ ղեկավարելու է «Բիլայն» ընկերությունը, նույն ինքը՝ Հայաստանի ամենամեծ ենթակառուցվածքներ ունեցող եւ ռազմավարական նշանակության «Արմենթելը»։

Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Գործարքի մեկնարկը տրվել էր դեռեւս 2020 թվականի հուլիսին եւ ուղեկցվել էր սկանդալներով ու ինտրիգներով։ Այս թեմայի մասին գրվել է մամուլում, մենք էլ ենք անդրադարձել, որ փաստացի իշխանությունների հովանու ներքո Եսայան եղբայրները մրցույթից դուրս թողեցին Փաշինյանի քաղաքական մրցակից Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող եւ նրանց կողմից ղեկավարվող «Յուքոմ» ընկերությունը, ստեղծեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը եւ անհասկանալի պայմաններում տրված խոշոր վարկային միջոցներով «Թիմ»-ի միջոցով ձեռք բերեցին «Բիլայնը»։
Այնպես որ, գործարքում բավականին մութ կողմեր կան, որոնք ուղեկցվել են աղմկահարույց իրադարձություններով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


