▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ևս լքեց ԲՀԿ-ն

Panorama.am-ը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հաստատել է  լուրը՝ նշելով, որ ԱԺ-ն նման դիմում ստացել է:

Ըստ տեղեկությունների, մանդատից հրաժարվելու պատճառը վերջինիս կողմից «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» լքելն է:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին