▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը Թուրքիայի հետ համագործակցության ջատագովներին առաջարկել է գենետիկական թեստ հանձնել

Հայաստանում ոմանք սկսել են ասել իբր «կյանքը շարունակվում է»: Ես ձեզ պարզ ասեմ, որ թուրքերի հետ կյանքը չի կարող շարունակվել:

Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ թուրքերը հայերի միակ թշնամիներն են՝ նշելով, որ հայ ժողովուրդը այլ թշնամիներ չունի:

«Ինչպե՞ս ընդհանրապես կարելի է կարգավորել կյանքը թուրքերի հետ: Նրանց հետ ի՞նչ բիզնեսների մասին եք ընդհանրապես խոսում: Ես ձեզ պարզ ասեմ՝ նա, ով կսկսի խոսել թուրքերի հետ նման հարաբերությունների մասին, առնվազն պետք է գենետիկ հետազոտություն անցնի: Պետք է հասկանալ, թե նա ինչ է ընդհանրապես ասում: Ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր»,- ասաց խորհրդարանականը: Դալլաքյանը նաեւ խոստովանեց, որ իր մոտ կարծիք է ստեղծվել, թե մարդիկ մոռացել են՝ ով է իրենց անհաշտ թշնամին: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանում հայտնվել են քաղաքական գործիչներ, ովքեր սատարում եւ պաշտպանում են բիզնես-գործընկերության շրջանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցության գաղափարը:

«Բայց ես ձեզ ուղղակիորեն ասում եմ՝ այսօրվա դրությամբ եթե ինչ-որ մեկը թեկուզ մտածում է թուրքերի հետ որեւէ համատեղ քայլերի կամ գործողությունների, նրանց հետ ինչ-որ փոխհարաբերությունների մասին, ապա մի մոռացեք, թե նրանք քանի միլիոն հայ են սպանել իրենց ձեռքերով: Եւ եթե որեւէ մեկը մոռանա այս ամենի մասին եւ որոշի սկսել նրանց հետ հնարավոր համագործակցության քննարկումը, ապա առնվազն պետք է գլուխը պատին տա»,- ընդգծեց քաղաքական գործիչը` կոչ անելով քաղաքացիներին չմոռանալ, թե ովքեր են թուրքերը: Իր ելույթի վերջում նա հույս հայտնեց, որ սա կլինի վերջին քննարկումը հայերի եւ թուրքերի հնարավոր համագործակցության թեմայի շուրջ:

Հիշեցնենք, որ բուռն ելույթի պատճառը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի սադրիչ հայտարարություններն էին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին