shamshyan.com-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակցի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ի կեսգիշերին Գ. Շամշյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կարմիր խաչ» չհասած, հատվածում, լուսանկարների շարք էր արել, որոնցում երևում էր, թե ինչպես է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով Թալինում հայտնի է՝ որպես «Մնաց-գնաց», Range Rover մակնիշի 015 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու: