▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ֆրանսիայում հայերի վրա մուրճով հարձակված թուրքը կպատժվի 10 տարի ազատազրկմամբ

Փաշինյանը հաստատում է՝ ռուս սահմանապահները տեղակայվել են նաև ՀՀ սահմանի հարավ-արևելյան և. . .

Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ

Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին.. . .

ՄԻՊ Արման Թաթոյանը քննադատել է Բաթոյանի ղեկավարած նախարարության գործելաոճը

Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ են ներկայացնելու Ժնևում

Հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը. Տիգրան Հեքեքյան

Հայկական ԶՈւ հետքաշման հատվածներում ադրբեջանցիները ստեղծել են ահաբեկիչների բազաներ. ՊԲ

Ադրբեջանական բնակավայրերի բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, . . .

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի. . .

Կարդում ենք, մոռանում և հանգիստ գնում առաջ. Գոհար Աբաջյան

էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ. Նաիրա Զոհրաբյան

«Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին».. . .

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են. . .

Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ

Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է

Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա` Փաշինյանի հետ բանակցելու

Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Թշնամին շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը

Ստեփանակերտին և Շուշիին հասցված հարվածներից քաղաքացիների շրջանում կան մեծ թվով տուժածներ

Թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով

Զոհվածի կինը երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց վթարի. . .

Նորօրյա հերոսների շարքերում նաև կանայք կան. նրանք պարգևատրվել են

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն

Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել Մել Գիբսոնի ֆիլմերը հայերին աջակցություն. . .

Ունենք ևս 59 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

«Սմերչ» կայանքից հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին

Բարդ է պատերազմի ժամանակ ամեն օր բավարարել մի քանի միլիոնանոց լսարանի «ցանկությունները»

«Սմերչով» հրետակոծվում է Շուշին. կա մեկ զոհ և երկու վիրավոր

Ջալալ Հարությունյանի վիճակը նորմալ է, ապաքինման փուլում է․ Վահրամ Պողոսյան

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

Նավթային գումարները պատրաստեք մեզ համար, որ վերակառուցենք Արցախը. Սերժ Թանկյան

Ժողովո՛ւրդ, դուք նկատե՞լ եք, որ արդեն 25 օր է մեր երկրում նույն եղանակն է. Գագիկ Սուրենյան

Թշնամին թիրախավորվել է բերդաքաղաք Շուշին

Ֆրանսիայում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը հարձակվել են հայերի վրա

Պապ ջան, տղեդ արդեն 60 թուրք է սպանել. 21-ամյա Հակոբը Գերմանիայից վերադարձել էր հատուկ. . .

Հակառակորդի հերթական ԱԹՍ- երի ոչնչացումը . ՊԲ ՀՕՊ-ի գերազանց աշխատանքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում

Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արցախի նախագահ

Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետը՝ «Կոբրա» մականվամբ

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

«Ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու». Նիկոլ Փաշինյան

Բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր. . .

Չպետք է թույլ տանք, որ արյունով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանի զոհը դառնա. Արամ Ա

Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա. այդ մասին խոսելն անգամ աբսուրդ է, ուստի առաջարկում է «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն  և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ նման պահանջի մասին չխոսել ու սպասել»,- այս մասին նա ասել է 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում:

«Առհասարակ «համահայկական» բառն ու «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» հասկացություններն իրար հակասում են։ Հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքն այդ երեք կուսակցությունների համար երեք տարբեր  նպատակներ ունի ԲՀԿ-ի համար այդ քաղաքական գործընթացները փորձ են քրեական գործերին պատվար տալու։ Ես նման գնահատական եմ տալիս և ասում՝ դա չի ստացվելու, որովհետև քրեական հանցագործություններ կատարած մարդիկ հայտնվելու են բանտում, իսկ քրեական հանցագործություններ չկատարածները չեն հայտնվելու բանտում։ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների նպատակն է՝ մտնել քաղաքական ներկապնակ, որպեսզի եթերներում իրենց անունները հնչեն»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ իսկ երբ 2018 թվականին իրենց քաղաքական թիմի ղեկավարը հուշագիր էր ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ՝ ինչո՞ւ չէին հիշում, իր իսկ խոսքով՝քրեական հանցագործությունները, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Հուշագիրը նրա մասին էր, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու այնքան ժամանակ, մինչև մեր թեկնածուին առաջադրի, և այդ հուշագիրը որևէ առնչություն չունի քաղաքական ինդուլգենցիաների հետ, և եթե անգամ մենք կոալիցիա կազմած լինեին, դա չէր նշանակելու, որ որևէ մեկը քրեական հանցագործության ինդուլգենցիա ունի. այդպիսի ինդուլգենցիա ես էլ չունեմ»։

Պատգամավորը վստահեցնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություն և կառավարության 100 տոկոսի հրաժարական պահանջող ուժերը նման պահանջի լեգիտիմություն չունեն, և այստեղ գործ ունենք խոսքի արժեզրկման հետ։

Դիտարկմանը, որ իրենք էլ ունեն լեգիտիմության իրենց աստիճանը, որովհետև 2018 թվականի ընտրություններին հոկտեմբերի 8-ին հանրահավաք նախաձեռնած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 100 հազար ընտրողի քվե, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 50 հազար, և չի բացառվում, որ փողոց դուրս գա հենց այդքան մարդ, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Այդ ի՞նչ թվեր եք ասում։ Ես բացառում եմ այդ քանակի ներկայության մասին խոսակցությունը, բացառված է, որ նրանք այդքան մարդու սատարում ունենան։ Բայց, միևնույն ժամանակ, այն քաղաքացիները, որոնք տարբեր հավաքներ են անում կամ մասնակցում են ակցիաների և իշխանությունից բողոքում են, մենք պետք է նրանց արդյունավետ բողոքի ձայնը լսենք ու խնդիրներին լուծում տանք, որովհետև նրանք մեր քաղաքացիներն են»։

Հարցին՝ իսկ որքա՞ն քաղաքացի պետք է դուրս գա փողոց, որ իշխանությունը հասկանա, որ պետք է հեռանա, որովհետև նույն վարչապետն էր ասում, որ, եթե ժողովուրդը պահանջի, իրենք կգնան, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Այսօր Հայաստանում չկա իրավիճակ, որը նույնիսկ կասկածի տեղ տա, թե եկել է ժամանակը մեր հեռանալու՝ դա աբսուրդ է։ Երբ հանրային պահանջ լինի, որ մենք հեռանանք, մենք կհեռանանք՝ անկախ նրանից, քաղաքացիները փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ»։

Պատգամավորը չի ընդունում, որ երկրում առկա է իշխանություններից դժգոհության մեծ ալիք, թեև խոստովանում է՝ մի շարք հարցերում որոշումներ կայացնելիս հապաղում և սխալվում են։

Ըստ Տիգրան Ուլիխանյանի՝ քաղաքացին պետք է հասկանա, որ, եթե կառավարությունը որոշ հարցերում վճռական որոշումներ չի ընդունում, ապա դրա պատճառն այն է, որ այդ որոշման կայացման համար ելակետային տվյալներ չունի։

Հարցին՝ դեռ քաղաքացին որքա՞ն պետք է սպասի, որ կառավարությունը կարողանա որոշում կայացնել, օրինակ, Ամուլսարի հարցում, որի համար հարկատուների վճարած հարկերից 400.000 դոլար է վճարվել փորձաքննության համար, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Ամուլսարի հարցը կարմիր հարցերից է, հնարավոր չէ սխալ որոշում կայացնել, հետո ուղղել, դրա համար էլ ելակետային տվյալներին սպասելը ճիշտ է։ Եթե պետք լինի 22 տարի սպասել, այդքան կսպասեն, եթե 222 տարի պետք լինի, ապա այդքան էլ կսպասեն, որ այդ ելակետային տվյալները ձեռք բերվեն»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև հանրության շրջանում լայն քննարկումների առիթ դարձած պատգամավորական պարգևատրումներին և նշեց.

«Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը շատ ցածր է, և ամեն ինչ անելու ենք այդ աշխատավարձը շեշտակի ավելացնելու համար, առայժմ որքան մեր տնտեսական հնարավորությունները թույլ են տալիս, այդքան ենք անում։ Սա քաղաքական պատասխանատվության հարց է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին