▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի կինը ոչ միայն հանքն է ընդլայնում, այլև միաժամանակ դասավանդում է 5 բուհերում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «ՔՊ-ացած ԲՀԿ-ական» Սերգեյ Բագրատյանը ազնվության եւ օրինականության դասեր է տալիս ԱԺ ամբիոնից, երկրի իրավապահ մարմինները բառացիորեն փորձում են հասկանալ նրա՝ գիտությունների դոկտոր կնոջ հանքերի սկիզբը եւ վերջը։

Առավել ուսանելի է պատգամավորի կնոջ մասնագիտական աշխատանքի գրաֆիկը. Նաիրա Հակոբյանը 2023 թվականին հանդիսացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Միջազգային գիտակրթական կենտրոնի, Սլավոնական համալսարանի աշխատակից։ Հակոբյանը եւս 2 վայրից (տե՛ս ցանկը) ստացել է քաղաքացիաիրավական աշխատանքների եկամուտներ։ Արդյունքում՝ գիտությունն է տուժում թե հանքարդյունաբերությունը, հավանաբար կգնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին