▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի մանդատ են խոստացել. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն` որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաեւ խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել:

Մանրամասները և ուշագրավ այլ նորություններ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին