▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի վարորդը՝ լրագրողին. «Գնա, ես քո...»

«Իրավունք» թերթը գրում է. ըստ որոշ խոսակցությունների` մի քանի ամիս առաջ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանին շտապ մեծ գումար է անհրաժեշտ եղել: Այդ գումարը հայթայթելու համար նա իր վարորդին` Ապոյին, հրահանգել է իր "Ջի կլասի" "Մերսեդեսը" տանի եւ գրավադրի գրավատանը: Մեքենայի դիմաց գրավատունը նրան տասնութ հազար դոլար է տվել: Պատգամավորը առաջին ամիսը բարեխղճորեն մուծել է գրավադրված մեքենայի տոկոսը, իսկ արդեն երկրորդ ամսից, այսպես ասած, ձեռք է քաշել մեքենայից եւ չի վճարել անհրաժեշտ գումարը: Իսկ, երբ նրան գրավատան աշխատակիցները զանգահարել եւ հիշեցրել են իր պարտքերի մասին, նա ասել է, որ կարող են այդ մեքենան վերցնել, իրեն դա այլեւս պետք չէ: Երբ գրավատան աշխատակիցներն այն վաճառել են, ամիսներ անց պատգամավորը հայտնվել է եւ պահանջել իր մեքենան, ավելին` սպառնացել, որ եթե չվերադարձնեն, դատարան կդիմի:

Թե, որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, մենք փորձեցինք պարզել անձամբ պարոն Քչարյանից: Սակայն նրա հետ կապվել մեզ չհաջողվեց, համենայնդեպս, նրա հեռախոսազանգին պատասխանած անձնավորությունը ներկայացավ որպես իր վարորդ, որը, չգիտես ինչու, մեր հարցը լսելուն պես միանգամից կորցրեց հավասարակշռությունը այն աստիճան, որ սկսեց հայհոյել ու վիրավորել. "Լեզվիդ զոռ ես տալիս հա՞, ոնց որ":

- Այսի՞նքն:

- Գնա, ես քո....

Բնականաբար, մենք ձայնագրությունը կներկայացնենք համապատասխան մարմիններին: Իսկ մինչ այդ, պարոն Քոչարյանին խորհուրդ կտանք, եթե նա իր վարորդներին լիազորում է իր փոխարեն պատասխանել, ապա գոնե այնպիսի վարորդ պահի, որը լրագրողի հետ խոսելու տարրական կանոններ իմանա, ոչ թե վերջինիս նման գոմից դուրս եկածի փողոցային բառապաշարով խոսի:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին