▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել, և որևէ մեկը դրանից չի էլ ամաչել. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով օրինագծին, որով հնարավորություն է տրվում հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին մասնակցել քվեարկություններին ծրարով իրենց դիրքորոշումը ուղարկելով, ասաց.

«Եթե այս օրենքն ընդունվի, պետք է քննարկենք միայն համաճարակի դեպքում հեռակա քվեարկելու հնարավորություն տալու հարցը»:

Սիմոնյանը դիմեց նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ նշելով.

«Դուք ասում եք՝ հանրությունն ինքը կտեսնի, որ այս կամ այն պատգամավորը պարտաճանաչ չի, բայց մենք այս դահլիճում առնվազն մի քանի գումարումների ժամանակ պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել, եւ որեւէ մեկը դրանից չի էլ ամաչել: Այդ մարդիկ հետագայում ԱԺ նախագահ ու փոխնախագահ են դարձել: Պետք չի մտածել, որ ԱԽ-ում լինելու են միայն օրինակելի պատգամավորներ: Ես առաջարկում են նախագիծը վերանայել եւ միայն համաճարակի պարագայում նման քվեարկության հնարավորություն տալ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին