▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորների լեզվի համար կդիմեն Փաշինյանին

«Հայերենը մեզ համար օտար լեզու է դառնում: Բուհերում հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են, ամբիոնները միացվում են, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ինչպիսի՞ դիմորդներ են մասնակցում քննություններին ու ընդունվում: Օրեցօր վիճակը բարդանում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը՝ հավելելով.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նոր կառավարության համար պետք է կարևոր լինի նաև մայրենի լեզվի պահպանման խնդիրը, քանի որ կա ազգային անվտանգության հարցը: Դարեր շարունակ պետականության փոխարեն ունեցել ենք լեզու և հավատ, որը փորձությունները հաղթահարելով հասել է 21-րդ դար: Այսօր ունենք նաև պետականություն, ուստի պետք է մտահոգվել մայրենիի անաղարտության ու պահպանման համար: Հորդորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանդիպել նաև լեզվաբաններին: Մի օղակ պետք է լինի, որպեսզի հետևի այս ամենին: Հասել ենք մի սահմանի, որ հետ գնալու ճանապարհ չկա, գլորվելու ենք անդունդը»:

Հայոց լեզվի անպաշտպանությանն անդրադարձավ նաև գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

 

 

 

 

 

 

 

«Հեռուստաէկրաններում լեզուն լրիվ աղավաղում ենք, դպրոցներում դասաժամերն ենք կրճատում, բուհերում հայագիտական կենտրոններ ենք ստեղծում, որոնք գրեթե չեն գործում, և, եթե սրտացավ լեզվաբանն էլ որևէ գիրք է գրում, այն մնում է գզրոցներում: Այսօր կասկածելի կրթությամբ հաղորդավարը նստում և օժանդակ բայի «է»«ա»-ի է վերածում՝ հատուկ երևալու միտումով: Բառերը արտասանում են անգլերեն, ռուսերեն շեշտադրությամբ: Ֆուտբոլային մեկնաբան կա, ում հայերեն խոսքի ժամանակ ես ուղղակի հոգեկան խանգարման եմ ենթարկվում: Թվում է, թե Մոզամբիկից մեկին բերել ու մի կերպ հայերեն են սովորեցրել: Նույնը նաև պետական այրերի դեպքում: Նրանք օրինակ են ու ժողովուրդը պետք է հետևի նրանց: Նայե՛ք պատգամավորների լեզվին ու տեսե՛ք, թե որքա՞ն «մաքուր» են խոսում»,-նկատեց գրականագետը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է պետական հոգածություն ու միջամտություն:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին