«Հավաքվել ենք քննարկելու Հայաստանում կաթիլային ոռոգման և հակակարկտային կայանների ներդրման հետ կապված հարցեր և քննարկում անելու այն մասին , թե ինչ սկզբունքով ենք մենք հատուցում կարկտից, ցրտահարությունից և այլ աղետներից գյուղացիներին հասցված վնասսները:

Իհարկե, առանց քննարկման էլ ակնհայտ է, որ մենք այդ ոլորտում ունենք խնդիրներ, բայց նաև ակնհայտ է, որ ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է այդ հեռանկարներն արդյունավետ իրականացնել և դրա համար անհրաժեշտէ նաև, որպեսզի մի շարք գերատեսչություններ արդյունավետ համագործակցեն և նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իմանան եղած հնարավորությունների և դրանց արդյունավետության մասին, որովհետև շատ դեպքերում այն պատճառաբանությամբ, որ գումարներ չկան, գումարները չեն հերիքում, ծախսեր չեն արվում, որոնք արդյունքում բերում են ավելի մեծ ծախսերի»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ՝ նշելով, որ պետք է փորձել հասկանալ և մտածողության, և պրակտիկայի մակարդակում այստեղ խնդիրներ լուծելու համար:


