▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացնո՞ւմ եք, Արևմտյան Հայաստանի վարչապետ ունենք

2011թ. փետրվարի 4-ից  սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն ստեղծելու գործընթացը: Այսօր, արդեն կա կառավարություն, խորհրդարան: Նպատակներից է՝ կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը: Կառավարության ստեղծման վերաբերյալ մենք զրուցել էինք Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հետ: Նա նշել էր, որ Կառավարության ծրագրերի մեջ մտնում են մի քանի խնդիրներ՝ ներքին և արտաքին: Դրանցից են կառավարության կազմավորման միջոցով Արևմտյան Հայաստանի հայերի պետական համակարգի կազմավորմանը նպաստելը, այդ կազմավորումը ամբողջացնելը:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ստեղծված կառավարության վերաբերյալ՝ պատմաբան Աշոտ Ներսիսյանը նկատում է՝ սա ոչ մի ձևով չի օգնելու պատմական տարածքները վերադարձնելու հարցում.

«Արտաքին փայլ ունեցող ձեռնարկ է, ուղղակի ծիծաղելի է: Պատկերացնո՞ւմ եք, Արևմտյան Հայաստանի վարչապետ ունենք, հյուպատոսներ, սա ի՞նչ է նշանակում: Աշխարհում այդպիսի բան չի եղել: Դու ի՞նչ ես անում Արևմտյան Հայաստանում: Ուրիշ բան, եթե միլիոններ հավաքեին, հողերը գնեին, հայերին տանեին ու բնակեցնեին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին