▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական Խարբերդում հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել

Թուրքիայի Էլյազըղ նահանգում գտնվող Խարբերդի Կարմիր եկեղեցում պեղումների ժամանակ 165 տարվա հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Էլյազըղի քաղաքապետարանը եկեղեցու վերակառուցման թույլտվություն է ստացել և աշխատանքները սկսելուց առաջ այնտեղ պեղումներ է իրականացնում: Պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն արձանագրությամբ քարը, ըստ ենթադրությունների, տապանաքար է: Արձանագրությունը կարդալու համար աշխատանքներ են տարվում, որի ավարտից հետո այն կհանձնվի Էլյազիգի թանգարանին:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին