Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ես, Վարդան Ղուկասյանս լինելով պետական գործիչ, մշտապես լինելով պետության եւ զինվորի կողքին, հարկ եմ համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ: Հաշվի առնելով այս արկածախնդիր դավաճանների իշխանության փաստը, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում կունենանք նոր զոհեր եւ տարածքային կորուստներ: Այս օրեցօր փոքրացող հայրենիքը ունի մեր բոլորիս միասնական պաշտպանության կարիքը: Բայց առաջինը պետք է լուծել ներքին թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման հարցը:
Պատրաստվեք փողոցային պայքարի, սրանց պետք է ֆիզիկապես դուրս բերել իրենց փափուկ բազկաթոռներից եւ նետել մոտակա բանտը: Ժամանակ ցավոք չունենք, պատրաստվեք:
Հարգանքներով՝ Վարդան Ղուկասյան»։
Դիտեք նաև՝