Տեղի է ունեցել ֆրանսիական «Մանկական Ձայնը» նախագծի հերթական փուլը, որի ժամանակ հրաշալի շոու են ցուցադրել մեր հայրենակիցները՝ ժյուրիի անդամ ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորին և նախագծի մասնակից հայուհի Էրմոնիա Աղաբաբյանը:
Ժյուրիի անդամները, որի կազմում են նաև Ջենիֆերը, Ամել Բենտն ու Սոպրանոն, շոկի մեջ են եղել երիտասարդ հայուհու ելույթից։
Աղջիկը կատարել է Էտտա Ջեյմսի Something’s Got a Hold on Me երգը։ Նրա ելույթից հետո Պատրիկ Ֆիորին անմիջապես հարցրել է, թե ինչ են ուտում իրենց տանը։ Ստանալով պատասխան, որ տոլմա են ուտում, Ֆիորին նշել է, որ այդպես էլ գիտեր, որ աղջնակը հայուհի է։
Դուրս գալով բեմ, Ֆիորին Էրմոնիայի հետ կատարել է Դլե Յամանը, որն էլ ցնցել է ինչպես ամբողջ դահլիճը, այնպես էլ ժյուրիի անդամներին։
Էրմոնիան անցել է հաջորդ փուլ՝ ընտրելով Ամելիի թիմը։