▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրոն Դավոյի» հետ հանցավոր շղթայի կոնկրետ դրվագների անձամբ եմ ականատես եղել. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․

«Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամենաազդեցիկ մարդկանցից շարունակում է մնալ աշխարհի մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող «Պատրոն Դավոն»: Նրա հետ մեր պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան զինվորականների հանցավոր շղթայի շատ կոնկրետ դրվագների անձամբ եմ ականատես եղել:

Ժամը կգա, ամեն ինչ պարզ կլինի:

Իմ պահանջը համակարգային պատասխանատվության մասին է, պաշտպանական գերատեսչությունը պետք է պատասխան տա, ԱԳ նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, այլ պատասխանատու գերատեսչություններ պիտի պատասխան տան, թե ինչու պետությունը պատրաստ չէր այսպիսի արհավիրքին:

Մեր հազարավոր զինվորներ իրենց կյանքը զոհել են բազմաթիվ պատասխանատու մարմինների հանցավոր անգործության պատճառով, պետության առաջ դավաճանության պատճառով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին