▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավլիկ Մանուկյանն իր ոտքով եկել է դատարան

a1plus.am-ը գրում է.«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր իր ոտքով եկել է Վերաքննիչ քրեական դատարան:

Այսօր դատարանում պետք է լսվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Պավլիկ Մանուկյանը դատարան չէր բերվել: Ըստ պաշտպանական կողմի՝ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է վերացնի Պավլիկ Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը, քանի որ հստակեցված չէ նրա մեղադրանքը, այսինքն՝ հստակ ձևակերպված չէ, թե Պավլիկ Մանուկյանն ինչում է  մեղադրվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին