▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փախուստ Արցախի հարցից. Տիգրան Սահակյան

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փախուստ Արցախի հարցից

Հայաստանի կեսից ավելին կառավարելու հավակնություն ունեցող իշխանության թեկնածուն երկրի ու ժողովրդի թիվ մեկ` Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի, խուսափում է այդ հարցերից։

Ո՞նց բացատրենք այդ տեսակ մարդկանց, որ ընտրովի յուրաքանչյուր պաշտոն, հատկապես, եթե այդ պաշտոնում պետք է ընտրվի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, առաջին հերթին քաղաքական է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է, հետո նոր մենեջերի։

Նույնիսկ, եթե շատ դժվար է սեփական տեսակետն ունենալ Արցախի հարցի հետ կապված, գոնե կարելի է անգիր սովորել ու արտասանել սեփական կուսակցության դիրքորոշումը։

Չնայած, մյուս կողմից էլ հասկանում եմ, շատ ավելի դժվար է արտաբերել մի դիրքորոշում, որը միայն մի բանի մասին է` Արցախը ադրբեջան է։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին