▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան մեկնել Չինաստան

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել

Մանրամասներ՝ մահացած 7 պացիենտների մասին

Մահացել է ևս 7 անձ. Վարակվածների թիվն աճել է 251-ով` հասնելով 8927-ի

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը՝ հսկիչ-անցագրային կետերում

Հայեր vs Կոռոնավիռուս… մաս 2. Նարեկ Հախնազարյան

Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

Առաջիկայում շփվեք Տելեգրամով եւ Սիգնալով՝ դրանք չեն կարողանում լսել

Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Ինչպե՞ս կարող եմ ձեզ խնդրել, որ ավելի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ. Նունե Սարգսյան

Մեր ընտանիքի երազանքն է` վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքի վերաբերյալ

Ոստիկանության այսօրվա 2-րդ տեսանյութը, որ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին

Ավտոբուսի վարորդին 100․000 դրամ տուգանեցին, բայց կանգնած ուղևոր չկար․ քաղաքացին ահազանգում է

Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, մեղադրանք է առաջադրվել

Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանները բացահայտել են Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները

Արսեն Թորոսյանի երեխաների խորհուրդը՝ բոլոր երեխաներին և մեծերին

Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի, չեն թեստավորում․. . .

Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության

«Տեղեկացրեʹք այս մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին». Արայիկ Հարությունյան

Եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, մենք դուրս ենք գալու փողոց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքը զբաղված է 95 տոկոսով, իսկ մնացածը՝ 80. . .

Նոր դուրս եկա ընկերոջս հոր հոգեհանգստի արարողության վայրից, դագաղը փակ էր ․․․

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

Հայաստանում վիճակը գնալով վատանում է, կարող ենք հասնել Իտալիային. Նիկոլ Փաշինյան

Գնում ենք կենդանաբանական այգի. Աննա Հակոբյան

ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Ալեն Սիմոնյան...

Գնթունիքի և մարզերի հանրային սննդի մի շարք այլ կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է

Էս ի՞նչ կպցնել եք կպցրել, Սիթի ամեն մտնողը ձեռնոց պիտի առնի, հո՞ աննորմալ չեք. Արշակ Զաքարյան

Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի կարծիքի միջոցով. Արամ Վարդևանյան

Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

Իմ կամքը ամուր է քարից էլ. Մարիամ Փաշինյանը հոր հետ լուսանկար է հրապարակել

Ուշադրություն, խոսում է Հայաստանի կառավարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը. Դանիել Իոաննիսյան

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Կորոնավիրուսից մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը

Հիմա շատերն ավելի վատ վարքագիծ են դրսևորում, քան էջմիածնեցի կինն ամենասկզբում․ Դավիթ Սանասարյան

Երբ խայտառակ ես լինում միջազգային մակարդակով. Վահե Տեր-Մինասյան

Հայտնի են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում մեկուսացված անձանց. . .

Օդորակիչների օգտագործումը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում

Սևամորթ՝ չի նշանակում հանցագործ. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Մտածում են, որ ստորագրվեց և վերջ. Արմեն Սարգսյանը՝ Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ. . .

Նորք-Մարաշում և Նուբարաշենում դիտարկված 6 մանկապարտեզներից մեկում արձանագրվել է խախտում

Կորոնավիրուսից մահացած 56-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նոր «ռեկորդ»․ մեկ օրում կորոնավիրուսի 460 դեպք է գրանցվել

Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու. Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։ Վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է.

«Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք հասել: Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրերի՝ ՀՀ պետական բյուջեի շրջանակում հիմնանորոգման ծրագրի, ՀՀ պետական բյուջեի շրջանակում միջին նորոգման ծրագրի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի, Բագրատաշենի անցակետի կամուրջի շինարարության ծրագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի 2019 թ. պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կմ ճանապարհի շինարարություն՝ 33.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019 թ. համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն 47.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով: Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով:

Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ ՀՀ դրամ տնտեսում է եղել։ Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թ. նախանշվող ճանապարհաշինության ծավալներին և այդ ուղղությամբ անելիքներին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում հետագա աշխատանքներին, ինչպես նաև ճանապարհների որակական չափանիշներին, շինարարական աշխատանքների լոտերի չափերին, ճանապարհաշինության ոլորտում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին