▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը շարունակվում է.«Ժողովուրդ»

Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենափոքր ներկայացուցչի մահն ավելի ցավեցրեց մեր՝ առանց այդ էլ վիրավոր հոգիները: Թեեւ դարձյալ սգո օր չհայտարարվեց մեր երկրում:

Եւ եթե զգացմունքայնությունը մի կողմ դնենք ու սթափ վերլուծենք վաղուց քաղաքականացված ողբերգական դեպքերի ժամանակագրությունը, պետք է արձանագրել, որ մամուլի, ակտիվ քաղաքացիների համառ ու արդարացի պահանջներն արդեն իսկ տվել են ցանկալի պտուղները: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը «արթնացավ» եւ ցավակցական ուղերձ հղեց հայ ժողովրդին՝ փոքրիկ Սերյոժայի մահվան առիթով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շտապեց Գյումրի գնալ: Այնտեղ էին նաեւ մինչ այս՝ Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի հուղարկավորության առիթով ընդհատակ անցած շատ ու շատ պաշտոնյաներ, պատգամավորներ: Նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանձին ցավակցական ուղերձ է հղել: Լրագրողական քննադատությանը տեղի տալով՝ մի շարք կուսակցություններ եւս երեկ ցավակցական ուղերձներ տարածեցին: Արդեն երկու օր է՝ Գյումրիում են նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք Գյումրիից են ընտրվել: Իսկ երբ ոստիկաններն ու գյումրեցիները ցավալի բախում ունեցան, նրանց մանրադիտակով էինք փնտրում:

Այսինքն՝ մեր բողոքի ձայնը տեղ հասավ. ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ռուսաստանի իշխանությունները լսեցին այն: Բայց ցանկալի կլիներ, որ Հայաստանում մեր ազգային ցավին հաղորդակից դառնալու հրապարակային քայլերն արվեին ինքնաբուխ, ոչ թե քննադատություններին տուրք տալով, ստիպված, ամաչելով: Լավ կլիներ, որ համարձակության չափաբաժինն ավելի մեծ լիներ հայ պաշտոնյաների, ազգընտիրների մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում վտանգավոր գոտիներ էլ ինքնաբուխ գնային՝ մենակ չթողնելով իրենց փափուկ կյանքն ու բիզնես-հաջողություններն ապահոված ընտրողներին: Լավ կլիներ նաեւ, որ Ռուսաստանի իշխանություններն ադեկվատ պահվածք դրսեւորեին, եւ իրադարձությունների զարգացումը նման լարումներով չուղեկցվեր...

Հիմա բոլորիս խնդիրը մեկն է՝ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է պայքարենք, որպեսզի Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը, եւ մեր երկրում հնարավոր լինի լրիվ եւ բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պատասխանել բոլոր մութ հարցերին: Սա նշանակում է, որ Վալերի Պերմյակովը մեզ ողջ է պետք, որպեսզի ողջ ճշմարտությունն իմանանք:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին