▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՓԱՅՏՅԱՆԸ ԳԻՏԻ` ով է իր «ոտքի տակ փորել»

ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին ազատելուց հետո այդ պաշտոնները դեռ թափուր են: Այս պաշտոններում նշանակումն ու ազատումը կատարվում են Սերժ Սարգսյանի հրամանով: Ըստ «Հրապարակ»-ի` եթե մյուս ոլորտներում շատ արագ գտնվում է թեկնածուն, ապա այստեղ Սերժ Սարգսյանը ծանրութեթև է անում և չի կողմնորոշվում, թե խայտառակ բացահայտումներից հետո թափուր մնացած պաշտոններն ում վստահի: 

Թերթը հիշեցնում է, որ Վալերի Նարիմանիչ Գրիգորյանը, ով ավելի քան մեկ ամիս առաջ ազատվեց, զորակոչի գծով պատասխանատուն էր, իսկ Արշալույս Փայտյանը` սպառազինության, գնումների, սննդամթերքի մատակարարման: Թեև պաշտոնապես չեն հայտարարում, սակայն, որոշ լուրերի համաձայն, վերջինս ազատվել է տավարի մսի փոխարեն գոմեշի սառած բրիկետներ բանակին «մատակարարելու» համար: Որոշ տեղեկությունների համաձայն, Փայտյանն իր նեղ շրջապատում նեղսրտել է, թե իր ոտքի տակ փորողը մյուս տեղակալ Հայկազ Բաղմանյանն է: Հակառակ դեպքում գոմեշի միսն այն պատճառը չէր, որի համար իրեն ազատեին, առավել ևս, որ դա բանակում նորություն չէր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին