▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ ՀՕՊ ուժերը աչալրջորեն հետևում են Ադրբեջանի օդուժի թռիչքներին

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության վրա, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ սահմանի երկայնքով ադրբեջանական օդուժը թռիչքներ է իրականացնում՝ պայմանավորված վերջին օրերի լարված դրությամբ:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հետևյալ կերպ մեկնաբանեց վերը նշված տեղեկությունը.

«ՊԲ ՀՕՊ ուժերը իրականացնում են մարտական հերթապահություն և վստահորեն պաշտպանում Արցախի օդային տարածքը։ Ինչ վերաբերում է հակառակորդի օդուժի թռիչքներին, մենք աչալրջորեն հետևում ենք և վերահսկում ենք իրավիճակը։

Հակառակորդի ռազմական ինքնաթիռները թռիչքներ իրականացնում են միայն սեփական օդային տարածքում և չեն խախտում Արցախի օդային տարածքը»։

Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում ադրբեջանական կողմի ձախողված դիվերսիայից հետո լարված իրավիճակ է ստեղծվել սահմանային գոտում:

Հատկապես երեկոյան ժամերին թշնամին ինտեսիվ կրակահերթ է բացում  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Նախօրեին ևս գրեթե ողջ գիշեր թշնամին կրակ է արձակել գյուղերի ուղղությամբ, արդյուքնում՝ Այգեպար գյուղում  16-ամյա աղջիկ է վիրավորվել:

Հեղինակ՝  Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին