Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին» ուղղված՝ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ, իսկ ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին էլեկտրոնային տարբերակով՝ @hdm@taxservice.am էլ-փոստի միջոցով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Դիմում՝
վճարման անդորրագրի պատճեն
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետ.ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
լիազորագիր՝ կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
Անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը կարող եք գտնել այստեղ՝ petekamutner.am


