Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս. Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է՝ լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև խոր զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված: Ըստ քաղաքացու՝ ապրանքը պատկանում է իրեն, սակայն նա հրաժարվել է բացատրություն տալուց:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:


