▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ փոխնախագահը՝ խաղատանը

Այս լուսանկարում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է խաղատանը։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, որոշ տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։

/filemanager/uploads/2021/02/week-1/Rafik_Mashadyan.jpg

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հրապարակելով լուսանկարը:

«Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաև պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյու կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին