Գյումրեցի Ավետիսյանների ընտանքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

Այս մասին տեղեկանում ենք ՀԺ-ի՝ ՌԴ արդարադատության նախարարությանն ուղարկած հարցումից։
Հիշեցնենք, որ 2016-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում Պերմյակովը փոխանցվեց ՌԴ-ին։ Ռուսաստանը ստանձնեց պարտավորություն՝ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին: Մինչ այժմ հայտնի չէր որեւէ տեղեկություն, թե ՌԴ-ում նա որտեղ է պահվում:


