Երբ Կիևում տեղի ունեցավ Գրուշևսկու և Ինստիտուտսկիի սպանդը, որի ժամանակ մինչ օրս «անհայտ» դիպուկահարները սպանեցին տասնյակ ցուցարարների ու ոստիկանների՝ Հայաստանը դա ոչ մի կերպ չփորձեց ծառայեցնել իր շահերին, կամ էլ սպեկուլյացիայի առարկա դարձնել։
Գյումրիի սպանդից հետո մի աշխարհ ֆեյք էջեր են բացվել, որոնք իբր Պերմյակովին են սատարում ու հերոսացնում։ Այս էջերի մեծ մասը կամ ադրբեջանական, կամ էլ ուկրաինական ծագում ունեն ու հետևում են միայն մեկ նպատակ՝ մեծացնել լարվածությունը՝ հայ և ռուս հանրության միջև։
Ֆեյսբուքյան մեկնաբանություններ կարդալիս էլ ցավով արձանագրեցի, որ ուկրաինացի մեկնաբանների մեծ մասը ոչ թե ցավակցում էր, կամ էլ կարեկցանք էր արտահայտում, այլ «Ահա թե ինչ է լինում, երբ ռուսին քո հող ես թողնում» տիպի «խրատական» մեկնաբանություններ էր գրում, կամ էլ՝ լավագույն դեպքում, այնպիսի բաներ, որոնց գլխավոր կոնտեքստը ոչ թե կարեկցանքն ու ցավակցությունն էր, այլ այն, որ ռուսներն են վատը։
Սա ի գիտություն այն մարդկանց, ովքեր վախտին ակտիվորեն սատարում էին մայդաուններին ու հատկապես այն մարդկանց, ովքեր զարմացած կլորացնում էին աչքերը, երբ ասվում էր, որ ոչ Ուկրաինան, ոչ էլ առանձնապես Ուկրաինայի ժողովուրդը մեզ այդքան էլ բարեկամական չեն, առավել ևս՝ հիմա։ Լավագույն դեպքում՝ չեզոք են, վատագույն դեպքում՝ անգամ մեր ցավն իրանց համար սպեկուլյացիաների գործիք է։ Ողբերգություն չէ, բայց դե տհաճ է։