Կրեմլին բավարարում է Երևանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում եկել է եզրահանգման, որ նրան սխալ են զեկուցել «Իսկանդերների» վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:
«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն այսօր նշել է, որ ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։