▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական կառավարման համակարգում աշխատողներ, չվախենա՛ք ազատ արտահայտել ձեր կարծիքը. Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ՉՎԱԽԵՆԱՔ

Պետական կառավարման համակարգում աշխատող գործընկերներ, չվախենա՛ք ազատորեն արտահայտել ձեր կարծիքը։ Ինչպես ես, (համակարգից դուրս), այնպես էլ դուք, ազատ եք ունենալ անձնական կարծիք։ Միջանցքներում ու աշխատասենյակներում մեր պետությանը պատուհասած խնդիրները քննարկելիս ցածրաձայն մի խոսեք, վախվորած աջ ու ձախ մի նայեք, թե խոսք տանող բերողները կլսեն ձեզ ու աշխատանքից կզրկվեք։ Ավելի վեհ աշխատանք չկա, քան պետություն պահպանելը, պետականություն պահպանելը։ Հայրենիք սիրելուց ավելի կարևոր բան չկա։

Ժողովրդավար երկրում ենք, չէ՞, ի վերջո ապրում, խոսքն էլ ազատ է։

Չվախենա՛ք, ականջ չդնեք ձեզ սպառնացող փոքրոգիներին։ Դուք հայ եք, ձեզ վախեցնելը սրիկայություն է, իսկ վախացնողները՝ թուլամորթ սրիկաներ։

Բոլորիս առջև հիմա Հայրենիքը, Ազգային բանակը վերակառուցելու խնդիրն է դրված, համակարգում լինեք, թե դրանից դուրս՝ չկոտրվե՛ք։

Ամուր պիտի լինենք, որ մեր բալիկներին արժանի երկիր թողնենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին