▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետբյուջեից 850 մլն դրամ են նվիրել Հ1-ին. «Երեւան» ստուդիան կհանե՞ն գրավադրումից. «Ժամանակ»

«Հայաստանի կառավարությունը տարվա վերջին ուշագրավ որոշում է կայացրել. որոշել է պետբյուջեից 850 մլն դրամ գումար նվիրել Հանրային հեռուստաընկերությանը։ Բացի դա, որոշում է կայացրել ազատել Հանրային հեռուստառադիոընկերությանը այդ գումարի շահութահարկից, որը Հանրայինը պետք է վճարեր պետբյուջե։ Հարցն այն է, թե կառավարության այս նվիրատվությունից հետո «Երեւան» ստուդիայի շենքը կհանե՞ն գրավադրումից, թե՞ ոչ։ Այս կապակցությամբ երեկ չհաջողվեց Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունից պատասխան ստանալ։ Պարզվեց հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը Հայաստանում չէ, տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Հանրայինի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանն էլ ասաց, որ մեր գրավոր հարցերին կպատասխանեն եկող շաբաթ»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին