▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետության զավթման» դեմ նախկինում պայքարողներն, այս երևույթին, այսօր ծափահարում են

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄ
«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Այն ենթադրում է որևէ ուժի կողմից պետական բոլոր կառույցների նկատմամբ տոտալ վերահսկողությունը և վերագրվում էր «նախկիններին» (Մեր կազմակերպությունն էլ է միամտաբար հավատացել դրան)։
Իսկ ինչե՞ր կատարվեցին, նույն ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Շատ հետու չգնանք (դատարանների շրջափակում, Աժ շրջափակում, ՍԴ կազմաքանդում և այլն): Անդրադառնանք միայն վերջերս կատարված իրադարձություններին։ Անօրինական կարգով ԲԴԽ անդամ է նշանակվում Գագիկ Ջհանգիրյանը։ Այնուհետև քրեական գործ է թխվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը զավթում է ԲԴԽ նախագահի պաշտոնը և չնայած դատական կայացած ակտի, ըստ որի վերականգնվում է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնը, այն շարունակում է մնալ զավթված։ ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս, բայց անօրինական ձևով շարունակում է զավթած պահել պաշտոնը, որպես պաշտոնակատար։

«Ընտրություններից» հետո սկսվում է տոտալ հարձակումը համայնքապետերի նկատմամբ, ըստ էության, համայնքների զավթումը։ Պետության զավթումը շարունակվում է, բայց, «պետության զավթման» դեմ նախկինում պայքարողներն, այս երևույթին, այսօր ծափահարում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին