Շատ տգեղ են վարվում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ, շա՜տ տգեղ: Ինչ ա թե՝ մարդը հանդգնեց բարձրաձայնել, որ ազատամարտիկների սոցիալական պայամանները սարսափելի վիճակում են, ու սկսեց պայքարել հանուն էդ վիճակի բարելավման, խեղճին հերիք չէ՝ բռնեցին, ու հիմա դատում են, մի բան էլ անցել են ընտանիքի անդամներին ստալինյան ռեպրեսիաների ենթարկելուն:
Ու սարսափելին այն է, որ սա արվում է հնարավորինս ակնառու ու անթաքույց կերպով, այնպես, որ ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանին հնարավորինս ուժեղ հոգեբանական ճնշման ենթարկեն, այլ ցանկացած ազատամարտիկի, ով կհամարձակվի բարձրաձայնել այն խայտառակ իրականության մասին, որտեղ պատերազմի մասնակիցներից լավ են ապրում միայն շմայսագեներալմանվելալիսկայատիպ սրիկաները:
Ուրեմն տեսեք, հերիք չէ, որ բռնեցին ու զորակոչեցին Վոլոդյայի՝ սրտի արատ ու զոբ ունեցող որդուն, ում զորակոչն, ի դեպ, մի քանի անգամ հետաձգվել էր նշված առողջական խնդիրների պատճառով, դեռ մի բան էլ դա անում են հենց այն օրը, որ օրը պետք է կայանա Ավետիսյանի գործով դատական նիստը: Ու սարսափելին այն է, որ այս դրվագում պետությունն իրեն ավելի վատ է պահում ազատամարտիկի հանդեպ, քան թշնամին, ու չի ամաչում դա ի ցույց դնելուց:
Գեղամ Ասլամազյան
Պետությունն իրեն ավելի վատ է պահում ազատամարտիկի հանդեպ, քան թշնամին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet