▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ կրկնել հնացած ու սովետական շաբլոնները

Մի բան ուզում եմ ամեն դեպքում ճշտել: Կա հին կիսամիֆական պատմություն այն մասին, որ իբր Թուրքիան Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ եղել է Գերմանիայի դաշնակիցը, ինչպես որ իրոք էր Առաջինի ժամանակ:

Հայաստանի բնակչության մեծ մասը ցայսօր այդպես է կարծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է: Երկրորդ համաշխարհայինի սկզբում՝ 1939-40 թթ.-ին Թուրքիան համարվում էր ոչ թե Գերմանիայի, այլ Մեծ Բրիտանիայի հնարավոր դաշնակից: 1939-ին կնքվել էր փոխօգնության անգլո-ֆրանսա-թուրքական պայամանագիր: Համարվում էր, որ նա կարող է դառնա պատերազմի մասնակից Բալկաններում ընդդեմ Գերմանիայի: Գերամանացիների ուժեղացմանը զուգահեռ, Թուրքիայի դիրքը որոշակի փոփոխություններ կրեց դեպի ավելի չեզոք եւ գերմանասեր կողմ:

Այս ժամանակվա դիրքից է, որ ծնվել է այդ պատումը, թե Թուրքիան սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որպեսզի միջամտեր պատերազմին գերմանացիների կողմից: Անկեղծ ասած, չգիտեմ, որքանով ստույգ է այդ վարկածը, որը որպես անհերքելի փաստ ներկայացվում էր սովետական դասագրքերում: Գուցե իրոք ճիշտ էր, գուցե ո՛չ՝ երբեք չեմ խորացել: Համենայն դեպս որքան հիշում մոբիլիզացիա Թուրքիայում անցկացվել է: Բայց ամեն դեպքում, գերմանական ուժի անկմանը զուգահեռ, թուրքերի քաղաքականությունը նորից վերադարձավ դեպի նախկին՝ հակագերմանական դիրք: Ի վերջո Թուրքիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց Գերմանիային 1945-ի փետրվարին:

Ճիշտ է, սա կարելի է համարել ձեւական քայլ, որովհետեւ, ինչպես եւ Գերմանիային պատերազմ հայտարարած շատ երկրներ, օրինակ, Լատինական Ամերիկայի երկները, թուրքրեը բուն պատերազմական գործողություններին չեն մասնակցել: Այս ամենը գրեցի հիշողությամբ, գուցե որոշ դետալներ մոռացել եմ: Ի դեպ, եթե ճիշտ եմ հիշում, Նժդեհի բանակցությունները գերմանացիների հետ սկզբնական շրջանում նույնպես ընդգրկում էին թուրքական հարցը, քանի որ մինչեւ 41 թվի ամառ համարվում էր, որ գերմանացիները բախվելու են թուրքերի հետ: Ուզում եմ ասել, որ իրականությունը շատ ավելի բարդ էր, քան ներկայացվում էր սովետական դասագրքերում, եւ ժամանակն է դա ճանաչել, այլ ոչ թե կրկնել հնացած շաբլոնները: Ֆորմալ առումով Թուրքիան մինչեւ 45 թիվը պահպանեց չեզոքություն: Ընդ որում այդ ընթացքում մերթ հակվածա էր հակագերմանական, մերթ էլ գերմանամետ դիրքերի: Իսկ 45-ի թետրվարից նա դարձավ մեկը Գերմանիային պատերազմ հայտարարած երկրներից:

Հրանտ Տեր-Աբրահամեան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին