▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ Շանթին խնդրել դուրս գալ բանտից. «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության պատասխանը՝ Փաշինյանին

Պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

 

 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն Նիկոլ Փաշինյան.

պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել:

Շանթը հայ ժողովրդի, հայկական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաեւ ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, եւ նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է:

Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետեւում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» եւ «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր. «5 ամիս է՝ Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա։ Այսինքն, հիմա «սպեցնազը» պիտի մտնի, հատուկ գործողություն անի, Շանթ Հարությունյանին հանի կալանավայրից ու դուռը փակի, որ չկարողանա մտնել ներս։ Շանթ Հարությունյանին առաջարկել եմ՝ համաներումով, ռեժիմը փոխելով դուրս գա կալանավայրից, սակայն, նա հրաժարվում է։ Հիմա ես ի՞նչ անեմ, զանգեմ դատավորին ասեմ՝ արդարացրո՞ւ։ Դա ենք մենք ուզո՞ւմ։ Ես ասել եմ, որ ոչ մի դատավորի չեմ զանգելու, ոչ մի բան չեմ ասելու»:

Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Շանթ Հարությունյանի փաստաբաններին համապատասխան ընթացակարգով դիմել դատարան։

Կարդացեք նաև՝ Ես Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ, որ ամնիստիա անի բոլոր կալանավորների համար. Շանթ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին