▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ սպասել, թե դրսից կգա մեկը և ինչ-որ ճնշման տակ ինչ-որ բան կփոխվի. Թևան Պողոսյան

«Բանակցային գործընթաց այսօր չկա և, երևի թե, շատ երկար դեռ հնարավոր չի լինելու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-Արցախի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցող ասուլիսում հայտարարեց  ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով, պետք չէ սպասել, թե դրսից կգա մեկը և ինչ-որ ճնշան տակ ինչ-որ բան կփոխվի. «Արցախի միակ դաշնակիցը Հայստանի Հանրապետությունն է, Հայաստանինը՝ Արցախը»։ 

«Միակ բանակը, որ կկարողանա դաստիարակել Թուրքիային, դա հայկական բանակն է»,-ընդգծեց նա։

«Թշնամին ամեն օր կորցնում էր հույսերը խնդիրն արագ լուծելու, մեր տղաներն ամեն օր նրան լավ ջարդ են տալիս»,-հավելեց նա։

Բանախոսը խոսեց նաև Թուրքիայի ներգրավվածության մասին՝ ընդգծելով.«Այդ երկու պետությունները քաղաքական որոշում են կայացրել, որ թուրքական բանակը պետք է գա և փորձի հարցեր լուծել, որովհետև Ադբեջանի բանակը մի քանի անգամ ցույց է տվել, որ ի զորու չէ»։

Նրա խոսքով, Թուրքիան ինքն էլ այլևս չի  վստահում Ադրբեջանի զինված ուժերին.«Մենք այսօր պայքարում ենք թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ և կռվում թուրքական բանակի դեմ»։

Նա տարածաշրջանի երկրներին խորհուրդ տվեց մտածել, թե ինչ են անելու, ուր են գնալու այդ 4000 վարձկանները, որոնց այս դաշինքը բերել է հակամարտության գոտի։ Հակամարտության ավարտից հետո, Պողոսյանի կարծիքով,  նրանք իրոք խնդիր են դառնալու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին