▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է անհագուրդ թքել մարդկանց ճաշակը հիմնահատակ փչացրած բոշայական սերիալների հեղինակների վրա

Էս ազգի 75 տոկոսը դառել ա «ադվակատ», որովհետեւ, ասենք, երբ ասում ես, որ մարդկանց ճաշակը հիմնահատակ փչացրած էս այլանդակ ու բոշայական սերիալների հեղինակներին ու մասնակիցներին ոչ թե պիտի սատկացնել քարկոծելով, այլ անհագուրդ կերպով վրաները թքելով (թքակոծել մինչեւ շունչները փռեն)… էդ ժամանակ ոմանք ասում են՝ «Բայց մարդ ա, չէ՞, մեղք ա, իրա կոպեկն ա ստանում, ընտանիք ա պահում»…
Ես ուղղակի չեմ ջոկում. ԸՆՏԱՆԻՔ ՊԱՀԵԼԸ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔ Ա՞…
Բացատրեք, հասկանանք…
Եթե, ասենք Կալիֆորնիայում, տաս հոգու մորթած հանցագործին դատապարտում են մահվան՝ ԿԱՐՈՂ Ա՞ ԻՐԱ LAWYER-Ը ԿԱՆԳՆՈՒՄ-ԱՍՈՒՄ Ա՝ «Ստոպ, պարոնայք, ես դեռ ամենակարեւորը չեմ ասել՝ մեղադրյալը ընտանիք ա պահում»…
…Ու նրան ազատում են…
Եթե «ջահել աղջիկ» անվանվող մի ՏՐԻՑԵՐԱՄՈՓՍ կարող է իրեն թույլ տալ 10 րոպե շարունակ քիթը քաշելով ու զկրտալով զռալ ու հեկեալ, եթե «ջահել տղա» անվանվող մի ռախիդ ճիճվազգի կարող է իր ծուռ բերանից կղկղանք թափել հեռուստադիտողի վրա, եթե պրեզերվատիվից սողոսկած ու մի կերպ շարժվել սովորած բազում չարչի վիժվածքներ պիտի ԹՈՒՅԼԱՏՐԵՆ ԴԱ՝ ուրեմ ոչինչ, ի՞նչ անես, մարդիկ ընտանիք են պահում…
«Ընտանիք են պահում»… «Էրեխա են պահում»… Հա… մենք էլ ստեղ ձուկ ենք պահում… 
Այ ստեղ են ասել՝ «……մ ձեր պահած ընտանիքն ու էրեխեքը»։

 

Վահրամ Սահակյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին