▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատրաստված գաք խորհրդարան...Պատգամավորը՝ Նազենի Ղարիբյանին

ԱԺ-ում Մալթայի հետ մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ներկայացման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին հորդորել է խորհրդարան գալ պատրաստված:

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե եկել եք պառլամենք, պետք է պատրաստված գաք: Եթե այս տիպի համաձայնագրեր են գալիս, որոնց ֆինանսական ազդեցությունը պետք է գնահատենք, Դուք ասում եք՝ ծախսի մեջ ոչ մի փոփոխություն չկա, բայց եթե մշակույթի ոլորտի այդ ծախսը փոփոխվում է, ինչ-որ այլ ծախսի հաշվին է, չէ՞: Հիմա ի՞նչն եք կրճատում: Եթե նմանատիպ համաձայնագրերի քանակի և ֆինանսական ծավալների մասին տեղեկատվություն ունեք, ասեք, որ մենք հասկանանք, թե նմանատիպ համաձայնագրերը ի՞նչ ֆինանսական ազդեցություն ունեն և ի՞նչ են տալիս մեզ»,- փոխնախարարին դիմեց Մելքումյանը:

 

 

Ի պատասխան՝ Նազենի Ղարիբյանը նշել է, որ նման համաձայնագրերը բխում են ՀՀ Կառավարության ծրագրից. «Դրանում առանձին սահմանված է, որ ոչ միայն հայ մշակույթի հանրահռչակումն է արտերկրում, այլ նաև այլ երկրների մշակույթների հանրահռչակումն է մեր երկրում՝ ի շահ նաև մեր ժողովրդի մշակութային և կրթական ցենզի բարձրացման»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին