▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Լավ չի, չէ՞...Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի. Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է ՀՀ դեսպանություն

Փիղը մտնում ա մրջյունների ռեստորան. Արարատ Միրզոյանն անեկդոտ պատմեց

Նոր Հայաստանում 21-րդ դարին հարիր ձևաչափեր պետք է կիրառվեն. Հայկակ Արշամյան

Հա ասեցի՝ նորմալ խոսամ, էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատությունների՞ն. ԳևորգՊետրոսյան

Ամբողջ համացանցը ողողված է այս ամենով. Արփի Գաբրիելյանի գրառումը՝ քննարկումներից հետո

Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում. Էդուարդ Շարմազանով

ՀՅԴ-ն պաշտպանելու է Վիտալի Բալասանյանին

Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել

Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ

«Քրեական աշխարհն» անհանգստացած է. կլինի լուրջ «սխոդկա». Կլինեն ռուս, վրացի, եզդի «օրենքով գողեր»

Ֆուտբո՞լ, թե հոկեյ․ Իտալացիները 9 : 1 հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին

Էս ի՞նչ տեղային շովինիզմ է. Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դասախոսին

Հայաստանի բույրերը

Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Եվրո-2020․ Իտալիա-Հայաստան. ՈւՂԻՂ

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է. Լիդիան Ինթերնեյշնլ

Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին. . .

Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են

Հայերենը, ով վատ է սովորում դպրոցում, նաև վատ է սովորելու այն բուհում. Արայիկ Հարությունյան

Հիմա ի՞նչ եմ տեսնում, էս հրատապի փողը ավելացրել են 325 միլիոնով

ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու.Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կունիո Միկուրիային

Փարատեմ մտահոգությունը. գործարարները գիտակցում են՝ շահույթի մի մասը պիտի տան աշխատավարձի բարձրացմանը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները նորից պաշտոն կստանան. ՊՆ-ում վերահսկողության ծառայություն է ստեղծվում

Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հայտնվեին հայտնի կտավներում

Դա արդարացում չէր իմ կողմից. Բեն Ավետիսյանը՝ իր անվան շուրջ առաջացած աղմուկի և անլուրջ. . .

Կրթության և գիտության ոլորտում գնալու ենք վճռական, սկզբունքային, հետևողական փոփոխությունների.. . .

Կոստանյանը ոնց որ միտք չունի ՀՀ վերադառնալու, իսկ Սերժ Սարգսյանի հրավերը չենք ուշացնում.. . .

Սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Ցանկացած ծրագիր, որն իրականացվում է կառույցում, գտնվում է կառավարության ուշադրության. . .

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

Միհրան Ծառուկյանի մայրը դեմ է որդու և Արփիի հարաբերություններին. նրա արձագանքը դահլիճից՝. . .

Շատ կարևոր է խմիչքը ճիշտ օգտագործել. Սոնայի և Manolo Y Los Gipsy-ի երևանյան համերգի մանրամասները

Եթե ձևավորվում է ընդդիմություն, ապա թող ձևավորվի ընդդիմություն. ի՞նչ կարող եմ ես ասել. ԱԺ պատգամավոր

Ահազանգ. Կամ պետք է արգելվի, կամ հստակ գրվի՝ որքան ջուր է խառնած մսին

Քոչարյանի պաշտպանը նամակ է գրել Մակրոնին և ստացել պատասխան

Արմեն Սարգսյանը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

Գյումրիի տարիներով կազմակերպված թալանի ու «օդում կախված լուրերի» մասին. Ռուբեն Մխիթարյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանն ազատվել են իրենց պաշտոններից

Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի ռոմանտիկ պարը՝ երգչի մենահամերգից հետո

Բյուջեն ավելանում է, բայց քաղաքում ոչ մի առաջընթաց չենք նկատում. ավագանու անդամ

Ժողովուրդ ջան, ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից

Մահվանը դեմ հանդիման նայել եմ և ասել՝ ապրելու եմ, որովհետև ինձ սպասող որդի ունեմ. Անի Քոչարի. . .

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը

Երևանում «Վեգա»-ի աշխատակիցը բեռնատար KIA-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների

Հունվարի 1-ից Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանան 10%-ով

Պետք է ստեղծենք հայկական օրինակը. Արմեն Սարգսյանն այցելել է «Մասդար Սիթի» նորարարական քաղաք

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։

«Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության պահպանման սկզբունքի վրա: Թափոնների նվազեցման, ջրային պաշարների օգտագործման, էներգաարդյունավետության ոլորտներում նոր լուծումների կիրառման շնորհիվ Մասդարը քաղաքների զարգացման ուղենշային օրինակ է: Միաժամանակ, Մասդարի տեխնոլոգիաների ու կրթության համալիրը, համագործակցելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, կրթական նոր հեռանկարներ է բացում տարբեր երկրների, այդ թվում և հայաստանցի ուսանողների համար։

«Մասդար Սիթի»-ի գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի ուղեկցությամբ նախագահը շրջել է Մասդարի տարածքում, հետաքրքրվել ինովացիոն կենտրոնի նախագծերով ու ծրագրերով, դրանց իրականցման հեռանկարներով և կիրառվող նորարարական գաղափարներով։

Նախագահը հանդիպել է նաև Մասդարում կրթություն ստացող հայ ուսանողներ Մարիայի և Արիկի հետ, հետաքրքրվել նրանց կրթական գործընթացով ու ապագայի հետ կապված ծրագրերով։

 

 

 

 

 

 

 

 

«Սա իրականում պարզապես քաղաք չէ, այլ տարբեր գաղափարների, մոտեցումների համադրություն։ Սա և՛ քաղաք է, և՛ գիտահետազոտական, կրթական կենտրոն է, միաժամանակ, նաև բիզնես և հիմնադրամ։ Սա նաև մեծ ներդրում է։ Ժամանակին Հայաստանից այստեղ 10-11 ուսանող ենք ունեցել։ Ցավոք սրտի, հիմա նրանց թիվը շատ քիչ է՝ ընդամենը երեք։ Եվ եթե ճիշտ կազմակերպենք, այդ ուսանողները կարող են մեկ կամ երկու տարի հետո վերադառնալ Հայաստան ու այդ նույն գաղափարները կիրառել Հայաստանում»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ 21-րդ դարում, որտեղ մենք ապրում ենք, նմանատիպ գաղափարները շատ մեծ տեղ են ունենալու։

«Կարծում եմ՝ սա լավ օրինակ է մի կենտրոնի, որի հետ պետք է անպայման համագործակցենք և ստեղծենք հայկական օրինակը, որը նույնը չի լինի, այլ կլինի ավելի լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, կիսվել է նաև ապագայի քաղաքի մասին իր տեսլականով։ 


« Այն պետք է մի քանի բաղադրիչ ունենա,-նշել է Հայաստանի նախագահը:- Բաղադրիչներից մեկը շատ էական է՝ ունենալ ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաները։ Երկրորդը, պետք է ունենալ տեսլական, որը պետք է տանի 20-40 տարի առաջ, պետք է պատկերացնել` որտեղ է աշխարհը լինելու տարիներ անց և կառուցել այն հիմքերը, որոնք քեզ այդտեղ կհասցնեն։ Եվ երրորդը՝ օգտագործել մեր ժառանգությունը, փորձառությունը, որն ունեցել ես տարիներ ի վեր։ Պետք է գնաս քո արմատներին, հասկանաս, թե քո տարածքում ինչպես են մարդիկ ապրել, ու չարհամարհես այդ փորձառությունը»:

 

Կարդացեք նաև՝ 

«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին